Արարատի մարզում զբոսաշրջության, սպասարկման ոլորտում խոշոր բիզնես ծրագրեր են ակնկալվում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում ներդրումային ոլորտում տեղաշարժ ու ակտիվություն է նկատվում:«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նշեց, որ այդ շարժը նկատվել է 2019 թվականին մարզում անցկացված բիզնես ֆորումից հետո:

«Մասնակիցները թե մեր առաջարկած ծրագրերն էին հավանել, թե իրենց գաղափարներով էին հանդես եկել: Ասեմ, որ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք գործարարների հետ: Այս տարի մարզում կյանքի կկոչվի գյուղմթերքի մեծածախ և մանրածախ շուկայի նախագիծը: Նախատեսում ենք մայիսին կատարել բացումը: Ունենք մեծ ներդրումային ծրագիր խաղողագործության և գինեգործության ոլորտում»,-ասաց Գարիկ Սարգսյանը:

Մարզպետը տեղեկացրեց, որ ակնկալում են երեք խոշոր ծրագրերի իրականցում, որոնք ուղղակի մասնավոր ներդրումների տեսքով են լինելու: Ծրագրերը հիմնականում իրականացվելու են Արարատի շրջանում: Գործարարներին ձգում է այն հատվածը, որտեղից առավել տեսանելի է Արարատ լեռը, Խոր վիրապը: Ծրագրերը կապված են զբոսաշրջային, սպասարկման ոլորտի հետ՝ հյուրանոցային, ռեստորանային համալիրներ, բնակելի կառուցապատման ծրագրեր և այլն:

Մարզպետն անդրադարձավ նաև «Հայկական Կարիտաս» կազմակերպության «Երեխաների քաղաք» ծրագրին, որը վերափոխված ձևով ներկայացվել է կառավարություն: Գարիկ Սարգսյանը նշեց, որ այն արմատական փոփոխության է ենթարկվել և իրականացնելու դեպքում մեծ ներդրում կլինի մարզում: Նախորդ տարի ծրագիրը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Կազմակերպությունը նախատեսել էր սոցիալական ծրագրեր, ինչպես նաև՝ կարողությունների զարգացմանն ուղղված բազմաբովանդակ գործառույթներ երեխաների համար նախատեսված քաղաքում: Որոշ մասնագետներ պնդում էին, որ դա կտանի երեխաների մեկուսացմանը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում