Life

Հիվանդ շնիկի եւ աղավնու բարեկամությունը հուզել է ցանցի օգտատերերին

1 րոպեի ընթերցում

Հիվանդ շնիկի եւ աղավնու բարեկամությունը հուզել է ցանցի օգտատերերին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնակիորեն կաթվածահար վիճակում գտնվող շնիկը եւ թռչել չկարողացող աղավնին գտել են միմյանց եւ ոչ մի րոպես չեն բաժանվում իրարից, տեղեկացնումէ«Արմենպրես»-ը:

Չիխուխուա շան փոքրիկ ձագին կոչում են Լանդի, եւ նրա հետեւի թաթիկները չեն շարժվում վնասված ողնուղեղի պատճառով: Բնածին շեղումներով նրան կենդանիների օգնության ֆոնդ Է բերել շներ բազմացնողը: Գերման անունով աղավնին այնտեղ Է գրեթե հենց ծնվելուց հետո. նա չի կարողանում թռչել:

Զարմանալի Է, որ նրանց բարեկամությունը բացարձակ պատահականություն Է: Կենտրոնի աշխատակցուհին պատահաբար թռչնին դրել Է քնած շնիկի մոտ: Եվ դրանից հետո նրանց իրարից պոկելն անհնար Էր: Կենդանիների լուսանկարներն ու տեսագրություններն արագորեն տարածվել են Ցանցում եւ միլիոնավոր դիտումներ հավաքել հաշված օրերում, հաղորդել Է Sputnik-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում