Հասարակական

Մեկ ամսում քաղաքաշինության ոլորտում հայտնաբերվել է 16 ինքնակամ կառույց

1 րոպեի ընթերցում

Մեկ ամսում քաղաքաշինության ոլորտում հայտնաբերվել է 16 ինքնակամ կառույց

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի հունվարին կատարվել է 199 դիտարկում, որոնցից 26-ը ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին, տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական 131 օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին։Հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է ավարտական ակտերի վերաբերյալ 86 դրական և 45 բացասական եզրակացություն: Ըստ մարզերի այն ունի հետևյալ գրաֆիկական պատկերը.

Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են թվով 16 ինքնակամ կառույցներ` ՀՀ ամբողջ տարածքում։

Նշված ժամանակահատվածում Տեսչական մարմինն ուսումնասիրել է իրեն հասցեագրված քաղաքաշինական ոլորտին առնչվող ընդհանուր առմամբ 20 հիմնավոր դիմում-բողոք, լուծում են ստացել 18-ը։

Կազմվել է վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 20 արձանագրություն:Խորհրդատվություն է տրամադրվել թվով 90 տնտեսավարողների և քաղաքացիների, որից 43 դեպքում (47.8%)` Տեսչական մարմնի նախաձեռնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում