Հասարակական

ՄԻՊ-ը դատարանների առաջնային խնդիրներից է համարում նրանց արտաքին և ներքին անկախության երաշխավորումը

2 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ը դատարանների առաջնային խնդիրներից է համարում նրանց արտաքին և ներքին անկախության երաշխավորումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կարծիքով՝ դատարանների առաջնային խնդիրներից է նրանց արտաքին և ներքին անկախության երաշխավորումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թաթոյանն ասաց փետրվարի 25-ին Ազգային ժողովում Պետական-իրավական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (Կ-428-20.12.2019-ՊԻ-011/0) և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում:

«Այսօր դատարաններին առնչվող առաջնային խնդիրներից է նրանց, թե՛ արտաքին, թե՛ ներքին անկախության երաշխավորումը: Անկախության պակասի ու կոռուպցիոն դրսևորումների պատճառով ցածր է վստահությունը դատարանի նկատմամբ: ՄԻՊ-ին հասցեագրվող բողոքները վկայում են այն մասին, որ առկա են նույնիսկ դեպքեր, երբ առանձին դատավորներ իրենց վարքագծով վնասում են դատական համակարգի հեղինակությանը»,- ասաց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց նաև, որ դատական համակարգում քիչ չէ այն դատավորների թիվը, որոնք բարեխղճորեն կատարում են իրենց առաքելությունը: Արման Թաթոյանն անդրադարձավ նաև դատական համակարգում առկա մարդու իրավունքների խախտումներին:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում