ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը 2020 թվականի փետրվարի 24-28-ը, ինչպես նաև մարտի 10-ից ապրիլի 3-ը ներառյալ կգտնվի արձակուրդում:
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի փետրվարի 24-28-ը ներառյալ և 2020 թվականի մարտի 10-ից ապրիլի 3-ը ներառյալ: Սուրեն Պապիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ վարչապետի որոշման մեջ: