Հասարակական

«Զվարթնոց»-ից բերման է ենթարկվել զինծառայությունից խուսափելու համար հետախուզվողը

1 րոպեի ընթերցում

«Զվարթնոց»-ից բերման է ենթարկվել զինծառայությունից խուսափելու համար հետախուզվողը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 22-ին ժամը 23:00-ին, Նովգորոդ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, գծային բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Սարգիս Կ.-ն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 24-ամյա երիտասարդը 2015 թ. հունվարի 12-ից Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի («Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը») 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում