Տարածաշրջանային

4,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Թուրքիայի արեւմուտքում

1 րոպեի ընթերցում

4,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Թուրքիայի արեւմուտքում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 4,8 մագնիտուդով երկրաշարժ Է փետրվարի 24-ին գրանցվել Թուրքիայի արեւմտյան մասում: Այդ մասին հայտնել Է Եվրոպական- միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տարերքի օջախը գտնվում Էր 7 կմ խորության վրա, Էպիկենտրոնը՝ Իզմիր քաղաքից 90 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում, որտեղ մոտավորապես 2,5 մլն մարդ Է բնակվում: Տուժածների եւ ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չկա: Փետրվարի 23-ին Իրանի եւ Թուրքիայի սահմանի մոտ տեղի Է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ, ինչի հետեւանքով տուժել Է ավելի քան հարյուր մարդ, զոհվել Է Թուրքիայի առնվազն ինը քաղաքացի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում