Սերգեյ Բագրատյանը պետական գնումների գործընթացում էական վերանայումների կարիք է տեսնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը պետական գնումների համակարգում նախկինից մնացած էական խութեր է նկատում, կարծում է, որ էական վերանայումների կարիք կա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բագրատյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումներում:

«Տնտեսական հարաբերությունների զարգացման կարևոր բաղկացուցիչը գնումների գործընթացը ճիշտ կազմակերպելն է: Արդյո՞ք եղած օրենսդրությունը բավարարում է այն պահանջներին, որ նոր Հայաստանը դրել է իր առջև՝ հատկապես տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքի համար: Վստահեցնում եմ, որ չի բավարարում:Միգուցե որոշ դրույթներ, որոնք նաև միջազգայնորեն ընդունված են, բավարարում են, բայց բուն բովանդակությունը, գնումների փիլիսոփայությունը ընդհանրապես ապահովված չէ: Նախկին համակարգն իրեն համապատասխան գնումների գործընթաց է կազմակերպել»,-ասաց Բագրատյանը:

Պատգամավորի կարծիքով՝ նախկինում, երբ որոշվել է, որ գնումների շրջանակում ինչ-որ մեկը պետք է բերի բաժակը, այդ մեկին ասել են, որ գնա, օրինակ, Ռուսաստանում կամ Բելառուսում պայմանավորվի այդ բաժակ արտադրողի հետ: «Նա պայմանավորվում էր, և մրցույթի չափորոշիչների մեջ դնում էին, որ բաժակը պետք է ունենա, օրինակ, 10 սմ բարձրություն և այլն: Հետո ասում էին, որ հայտարարեն մրցույթ հենց այդպիսին: Նրանք շատ հեշտությամբ հաղթող էին ճանաչում այն կազմակերպությունը, որին նախատեսել էին»,-ասաց նա ու հավելեց՝ այդ ընթացակարգով մրցույթները մեր տնտեսությունը բերել են այս վիճակին՝ գերմոնոպոլիզացնելով ապրանքային շուկաները:

Նա նկատեց՝ օրենքում ևս խութեր կան: Պատգամավորը շեշտեց՝ պետք է կոտրեն այդ համակարգը: «Տեղական արտադրողի մասնակցության որևէ կարգի խրախուսում որևէ մրցույթում չեմ տեսել: Բայց կարելի է այդպիսին մշակել: Տեղական արտադրողը ապրանքի իրացման խնդիր ունի: Մենք փոքր շուկա ունենք, եթե թույլ տանք ազատ մրցակցության պայմաններում տեղական արտադրողին չպաշտպանել, միանգամից կկորցնենք արտադրողին, որովհետև նրա համար մեկ խթանն այն է, որ իր արտադրանքը գնվի մրցույթի պայմաններում»,-ասաց Բագրատյանը:

Նրա կարծիքով՝ գնումների համակարգում մրցույթում ցածր գինը չի կարելի համարել կարևոր, և հաղթող ճանաչել ցածր գին դնողին: «Եթե մրցույթի արդյունքում մի ընկերություն դրել է 1 դոլար, մյուսը՝ 10 դոլար, միջին գինը 5-ն է, 5-ին մոտ առաջարկողը պետք է հաղթի»,-ասաց նա:

Պատգամավորը կարևորեց, որ խրախուսեն նաև ստարտափերի մասնակցությունը փոքր գնումներին:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում