Հասարակական

Գավառի ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի

1 րոպեի ընթերցում

Գավառի ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 20-ին ժամը 14:30-ին բաժին է ներկայացել 33-ամյա Անտոն Դ.-ն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից, 33-ամյա տղամարդը 2019 թ. մայիսի 23-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Տյումենի մարզի քրեական պատիժների իրականացման վարչության կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (ավտովթար) մեղադրանքով: Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում