Ծաղկունքում նախատեսված «Լավաշի օրը» կհյուրընկալի Էմիր Կուստուրիցային

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիք մարզի Ծաղկունք գյուղում օգոստոսի 1-ին անցկացվելու է «Լավաշի օր» միջոցառումը, որն առանձնանալու է անակնկալներով: Այն նվիրված է հայկական լավաշին, որը 2014 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Դար» հիմնադրամից, այդ օրը Ծաղկունք գյուղը վերածվելու է յուրօրինակ միջոցառումների հարթակի՝ բաժանվելով մի քանի գոտիների: Լինելու են գլխատների, գաստրո, գյուղմթերքի, համայնքների, մրցույթի և այլ գոտիներ:

Գյուղում առկա գլխատներում հյուրերը կարող են ականատես լինել լավաշի թխման ավանդական արարողությանը, ինչպես նաև հնարավորություն կունենան համտեսել թարմ թխված լավաշը գյուղական արտադրության մթերքներով: Մասնակիցները հնարավորություն կունենան թարմ թխած լավաշով և բանջարեղենով պատրաստել բրդուճներ:

Գաստրո գոտում ներկայացված են լինելու տարածաշրջանի տեղական և Երևանի մի շարք ռեստորանային համալիրներ, որտեղ հյուրերը կարող են գտնել ոչ միայն հայկական խոհանոցի համեղ ուտեստներ, լավաշով պատրաստվող զանազան կերակուրներ, այլ նաև ըմպելիքների լայն տեսականի՝ կոմպոտներ, թան և այլն։ Բացի ներկայացված սնունդից մասնակիցները կարող են համտեսել գյուղական առողջ սնունդ՝ այցելելով գյուղաբնակներին:

Գյուղմթերքի գոտի հատվածում ներկայացվելու է էկո սնունդ, համայնքների գոտի հատվածում այցելուները հնարավորություն կունենան ձեռք բերել տեղացիների պատրաստած տնական, գյուղական համեղ ուտելիքներ, պահածոներ, մուրաբաներ և այլ արտադրանքներ: Միջոցառմանը կներկայանան Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Վարսեր և Գեղամավան համայնքները:

Միջոցառման շրջանակում կանցկացվեն մի շարք մրցույթներ տարբեր անվանակարգերում՝ «Թխած ամենագեղեցիկ լավաշը», «Լավաշն ամենաարագ ուտողը» և այլն: Յուրաքանչյուր անվանակարգում կլինի մեկական հաղթող:

Անակնկալ կազմակերպիչների կողմից. միջոցառման այս տարվա հյուր-երկիրը Սերբիան է: որը կներկայացնի իր ազգային խոհանոցը և տեղում կթխիպոգաչա ազգային հացը։ Ներկաները հնարավորություն կունենան տեսնել հացի թխման ընթացքն ու համտեսել ներկայացված սնունդը:

Միջոցառումներն ուղեկցվելու են համերգային ծրագրերով: Օրվա ընթացքում ելույթ կունենան ազգային և ժամանակակից երաժշտական խմբեր։ Բացի երաժշտական կատարումներից կցուցադրվեն տիկնիկային ներկայացումներ: Օրվա ընթացքում կհնչեցնեն DJ-ները, և կլինեն կենդանի կատարումներ։ Օրվա ավարտին մասնակիցներին սպասում է անակնկալ՝ ելույթ կունենա Էմիր Կուստուրիցան «No smoking orchestra» խմբի հետ:

Միջոցառման շրջանակում կներկայացվի հայկական խմիչքների լավագույն տեսականին՝ գինի, կոնյակ, կցուցադրվի օղու թորման արարողությունը: Միջոցառումներ են նախատեսված նաև երեխաների համար:

«Լավաշի օր» միջոցառման նպատակներից է հայ և օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությունը սևեռելը դեպի տարածաշրջանի գյուղական համայնքներ՝ կարևորելով համայնքների համաչափ և իրադարձային զբոսաշրջության զարգացումը: Միջոցառումը նախատեսվում է ամեն տարի անց կացնել այս տարածաշրջանում և դրանով իսկ զարկ տալ տարածաշրջանի տնտեսական զարգացմանը: Կազմակերպիչները նպատակ են դրել ամեն տարի «Լավաշի օրը» հյուրընկալել մի երկիր, որը կներկայացնի իր ազգային հացն ու խոհանոցը:

Հայերեն English Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ