Ինչ է առաջարկում կարդալ Հայկ Մարությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, որը Հայաստանում նշվում է փետրվարի 19-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընթերցասեր հասարակությանը հորդորում է կարդալ համաշխարհային գրականության ականավոր ներկայացուցիչ Լև Տոլստոյի ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մարությանը խոստովանեց, որ մի տարվա ընթացքում գրեթե չի ընթերցում գեղարվեստական գրքեր: «Հիմնականում տեխնիկական գրքեր եմ կարդում, որոնք վերաբերում են քաղաքաշինությանը: Դժվար թե դրանք հետաքրքրեն հանրության լայն շրջանակին: Գրականության երկրպագուներին խորհուրդ կտամ կարդալ Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպը»,-ընդգծեց Մարությանը:

Վեպը պատմում է ամուսնացած կնոջ՝ Աննա Կարենինայի և սպա Վռոնսկու ողբերգական սիրո մասին։ Գրքում պատկերված են19-րդ դարի երկրորդ կեսի Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի ազնվական միջավայրի առօրյան ու այնտեղ տիրող բարքերը։

Գրքի նկատմամբ հետաքրքրությունն ու սերը մեծացնելու նպատակով հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։

Տոնը Հայաստանում արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ2008 թվականից:

Տոնի շրջանակում մայրաքաղաքում և ՀՀ մարզերում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում: Գրողներն այցելում են դպրոցներ, հաղորդակցվում աշակերտների հետ և գիրք նվիրում նրանց, գրախանութները տոնի կապակցությամբ գրքերը վաճառում են զեղչված գներով, հրատարակչությունները ընթերցասերներին նոր գրքեր են ներկայացնում, գրադարաններում ընթերցանության միջոցառումներ են կազմակերպվում:

Անժելա Համբարձումյան

Հայերեն English

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննելու նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով

Հոկտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մոլդովան չի բացառում Ռուսաստանի դեսպանին արտաքսելու հնարավորությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերից հետո. Moldpres