Հաշվեքննիչ պալատը 2017-2018 թթ պետական պարտքի կառավարման գործում նկատել է 37 ռիսկ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,18ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հաշվեքննիչ պալատը պետական պարտքի կառավարման համար2017և2018թթ. ընդգրկող ժամանակաշրջանի նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքում արձանագրել է37փաստ, որոնք պարտքի կառավարման գործում ռիսկային են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքները ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը:

Նա նախ նշեց` հաշվեքննության հիմնական նպատակն է եղել հայտնաբերել պետական պարտքի կառավարման համակարգում արդյունավետությունը բարձրացնելու բարելավման ուղիները: Հաշվեքննությունն իրականացվել է2017և2018թթ.ընդգրկող ժամանակաշրջանի նկատմամբ:

«Ընդհանուր առմամբ, արձանագրել ենք37փաստ, որոնք վկայում են, որ պետական պարտքի կառավարման գործում կան ռիսկեր: Այդ37ռիսկերի հիման վրա մենք ներկայացրել ենք թվով44առաջարկություն, որոնք, ըստ հաշվեքննողների, շահեկանորեն կարող են բարելավել պետական պարտքի կառավարման համակարգը: Հաշվեքննությունն արդեն ունի հետևանք: Օրեր առաջ ֆինանսների նախարարի հատուկ հրամանով սահմանվել է միջոցառումների ծրագիր, միջոցառումներ, որոնք ուղղված են հաշվեքննողների ներկայացրած առաջարկությունների կյանքի կոչմանը, արձանագրված փաստերի վերացմանը կամ ուղղիչ, կանխարգելիչ գործողություններին»,-ասաց Առուստամյանը:

Կառավարությունը վերջերս հաստատել է պետական ֆինանսների կառավարման ռազմավարություն, ևֆինանսների նախարարությունը հավաստիացրել է, որ այդ ռազմավարության իրագործման շրջանակում մնացած հատվածին ևս անդրադարձ լինելու է:

Հաշվեքննիչ պալատը, օրինակ, արձանագրել է, որ պետական պարտքի սահմանումը բավարար համապարփակ չէ, չի ներառում ոչ բացահայտ պայմանական պարտավորությունները: «Այն կազմակերպությունները, որոնք պետական բաժնեմասով են և ունեն պարտք, ապա այդ հատվածը չի ներառվում մեր պետական պարտքի շրջանակի մեջ: Ստացվում է, որ լիազոր մարմինը պետական պարտքի կառավարման առումով չի իրականացնում որևէ գործառույթ այդ հատվածի հետ»,-ասաց Առուստամյանն ու նշեց` առաջարկել են վերանայել այդ մոտեցումը և պետական պարտքի շրջանակն ավելի համապարփակ դարձնել:

Նա նկատեց` պետական պարտքը չի ընդգրկում համայնքների, ՏԻՄ-երի հնարավոր պարտքային հատվածը, սակայն միջազգայնորեն ընդունված է, որ պետք է մոտեցումը վերանայել և խոսել ոչ թե պետական պարտքի, այլ հանրային հատվածի պարտքի մասին:

Հայերեն

ՀՀ փորձագիտական կենտրոնը համալրվել է ժամանակակից հետազոտական սարքավորումներով

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող երեք լցանավ կալանելու մասին

Զինծառայողի ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ-ն հերքում է տարածել

Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել

Շիրակում 2026 թվականի առաջին կիսամյակում սպանության դեպք չի արձանագրվել, նվազել են համակարգչային հափշտակության դեպքերը

Վերգետնյա լարերի՝ ստորգետնյա անցկացման ծրագիրը հասավ Ազատության պողոտա

ԻՀՊԿ-ն թիրախավորել է Հորդանանում ԱՄՆ կենտրոնակայանը՝ ի պատասխան «Իրանի շահերի դեմ ամերիկյան գործողությունների»

ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան հարվածներ են հասցրել Իրաքում գործող խմբավորման` ի պատասխան հարձակումների

Եվրոպական ինդեքսներ - 28/07/26

Ամերիկյան ինդեքսներ - 28/07/26