Հասարակական

Գյումրիում Առողջության օր է անցկացվել Ռուսաստանի և Հայաստանի զինծառայողների համար

1 րոպեի ընթերցում

Գյումրիում Առողջության օր է անցկացվել Ռուսաստանի և Հայաստանի զինծառայողների համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ռազմակայանի զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողները մասնակցել են երկու երկրների առողջության մարզական և բարեկամության տոնին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՌՇ մամուլի ծառայությունում, Գյումրու ռազմական կայազորում կայացած մարզական միջոցառմանը մասնակցել է երկու երկրների ավելի քան 300 զինծառայող, ուժային կառույցների ներկայացուցիչներ և նրանց ընտանիքների անդամներ։

Զինծառայողները մրցել են պարանի ձգման, փոխանցումավազքի, 15 կմ-անոց դահուկային մարաթոնի և մինի-ֆուտբոլի ձևերում։

Военнослужащие соревновались в перетягивании каната, спортивной эстафете, лыжном марафоне на трассе протяженностью 15 км и мини-футболу.

Մարզական միջոցառումն ավարտվել է ՀՌՇ ռազմական տեխնիկայի շարժական ցուցադրմամբ, տիրում փոքր տրամաչափի հրացաններով կրակելով, դաշտային շիլայի, թեյի և բլիթների հյուրասիրությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում