Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող' Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ։«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ԱՀԿ գլխավոր տնօրենը ներկայացրել է կորոնավիրուսի հետևանքով աշխարհում ստեղծված իրավիճակը, դրա հետ կապված վտանգների, վիրուսի դեմ պայքարի և տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները:

Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանին: Նշվել է, լուրջ քայլեր են ձեռնարկվում կորոնավիրուսային վարակի կանխարգելման, մեր երկիր դրա ներթափանցումը թույլ չտալու ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում