Հասարակական

Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է ՀՔԾ քննվող քրեական գործի շրջանակում

1 րոպեի ընթերցում

Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է ՀՔԾ քննվող քրեական գործի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է հատուկ քննչական ծառայություն՝ քննվող քրեական գործի շրջանակներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց ծառայության մամուլի խոսնակՄարինե Օհանջանյանը:

«Նա հրավիրվել է նախաքննական մարմին՝ հատուկ քննչական ծառայությունում քնվվող քրեական գործով»,-ասաց Օհանջանյանն ու նշեց՝ առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրեն ավելի ուշ:

Նարեկ Սամսոնյանը հունվարի 31-ին հրավիրվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ ՊԵԿ-ի միջոցով տնտեսվարողի նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ իր ֆեյսբուքյան գրառման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում