«Մեղրի» մաքսակետի արդիականացման աշխատանքները կմեկնարկեն 2020-ի վերջին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեղրի» սահմանային անցակետի արդիականացման աշխատանքները կմեկնարկեն այս տարվա վերջին և ավարտին կհասցվեն 2024-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:

«Մեղրիի անցակետը միակն է, որ դեռևս չի արդիականացվել: Դրա արդիականացումն արդեն օրհասական է դարձել: Այս պահի դրությամբ փորձում ենք լավ սպասարկել, սակայն կետի թողունակությունը հնարավորություն չի տալիս մեր ցանկացած ձևով իրականացնել սպասարկումն ու վարչարարությունը։ Արդեն նախագծանախահաշվային աշխատանքները վերջացել են, և շինարարի մրցույթ պետք է հայտարարվի շուտով: Եվ 2020-ի վերջին արդեն պետք է մեկնարկեն «Մեղրի» մաքսակետի արդիականացման աշխատանքները»,-ասաց Ներսիսյանն ու նշեց՝ նախատեսված է ամբողջովին արդիականացված կետը շահագործման հանձնել 2024-ին:

2016-ից մինչև հիմա հարավային դարպասով սահմանահատումների թիվը 2 անգամ աճել է: Երրորդ երկրներից ցամաքային ճանապարհով ՀՀ ներմուծում իրականացնող բեռնատարների միջինը 18 տոկոս սահմանահատումն իրականացվում է «Մեղրի» մաքսակետով: Սեզոնայնությամբ պայմանավորված տարբեր ամիսներին այս թիվը աճում է ընդհուպ մինչև 25 տոկոս:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ