Հասարակական

Օրինագծով առաջարկվում է փոխել տուգանքը մեկ պետհամարանիշով երթևեկելու համար

1 րոպեի ընթերցում

Օրինագծով առաջարկվում է փոխել տուգանքը մեկ պետհամարանիշով երթևեկելու համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծով առաջարկվում է տարբերակված մոտեցում ցուցաբերել այն դեպքերի համար, երբ զույգ համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցները երթեւեկում են առանց զույգ համարանիշի և այն դեպքերի համար՝ երբ բացակայում է համարանիշներից մեկը։

Գործող օրենքով տուգանքի չափը 200 000 հազար դրամ է։ Գևորգ Պապոյանն առաջարկում է մեկ համարանիշով երթեւեկելու դեպքում սահմանել 20 հազար դրամ տուգանք և երկու բալային միավորի հանում։

Հունվարի 21-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ օրենքի նախագիծն ընդունել էր 99 կողմ, 21 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում