Հասարակական

Դատախազությունը ստացել է Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը

1 րոպեի ընթերցում

Դատախազությունը ստացել է Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին պաշտպանի միջնորդությունը, ինչպես նաեւ գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։

Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նա նշեց, որ ներկայացված միջնորդությունը և բողոքն ուսումնասիրվում են:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Նշված քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով դեկտեմբերի 24-ին ձերբակալվել է Արմեն Թավադյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում