Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամ Կարեն Ասլանյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 67 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Կարեն Ասլանյանը գերազանցեց հունգար Քրիստիան Վանցզիին 7:5 հաշվով:
Ասլանյանը պայքարը սկսեց որակավորման փուլից որտեղ հաղթեց շվեդ Օսկար Էրլանդսոնին (3:1), այնուհետև 1/8 եզրափակիչում պարտության մատնեց Վրաստանից Գեորգի Շոտաձեին(9:0): Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը պարտության մատնեց սերբ Մատե Նեմեշին(10:1): Բայց պարտվեց կիսաեզրափակիչում` զիջելով ռուսաստանցի Նազիր Աբդուլաևին:
Կարեն Ասլանյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ էր նվաճելնաև2018, 2019 թվականներին: