Հոբելյան, փառատոն, խելացի կանգառ. Էջմիածինը բարեկարգվում է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածին քաղաքում 2020 թվականին նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր՝ ավելի զարգացնել ենթակառուցվածքները, բարեկարգել քաղաքի արտաքին տեսքը, ճանապարհները և այլն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

«Այս պահին մենք Կառավարություն ենք ուղարկել սուբվենցիոն 3 ծրագիր, սպասում ենք հաստատման: Ծրագրերից մեկով կկատարվեն քաղաքի երկու մեծ ու կարևորագույն փողոցների ասֆալտապատումը, եզրաքարերի փոփոխումն ու ջրահեռացումը, մյուսով՝ կանցկացվի ծայրամասային թաղամասերից մեկի կոյուղագիծը, երրորդով կսալիկապատվեն կենտրոնական հատվածի փողոցների մայթերը: Ծրագրերն իրականացվելու են 45-50 տոկոսի չափով համաֆինանսավորմամբ»,- նշեց Գասպարյանը:

Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ Էջմիածնի քաղաքապետը շեշտեց, որ իրենք շարունակում են աշխատանքներ իրականացնել իրենց գործընկերների հետ:

«Անցյալ տարի Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ մենք ներդրեցինք ներքաղաքային տրանսպորտ և մեկ խելացի կանգառ: Հույս ունենք, որ այս տարի նույնպես կկարողանանք շարունակել այդ ծրագիրը: Հավանաբար, այս տարի Կանադայի քաղաքներից մեկի հետ կկնքվի քույր քաղաք դառնալու համաձայնագիր: Փորձի փոխանակման ծրագրերով այս տարի Էջմիածնից պատվիրակություն է մեկնելու ԱՄՆ։ Կարծում եմ՝ այնտեղ նույնպես հնարավոր կլինի նոր պայմանավորվածություններ ձեռք բերել և Հայաստան վերադառնալ մեծ հեռանկարներով»,- ընդգծեց Գասպարյանը:

Ընթացիկ տարում Էջմիածնում նախատեսվում է տեղադրել 3-4 խելացի կանգառներ, որոնք շատ հարմար են հատկապես զբոսաշրջիկների համար և հագեցած են անհրաժեշտ տեղեկատվությամբ:

Քայլեր են ձեռնարկվում նաև ռեստորանային, հյուրանոցային բիզնեսի զարգացման ուղղությամբ:

«Անցյալ տարի մենք անցկացրել ենք քյուֆթայի փառատոն, որը մեծ արձագանք ունեցավ, այդ իսկ պատճառով կկրկնենք այն:

Այս տարի շուքով նշելու ենք Էջմիածնի 2705-ամյակը և այս առումով նախատեսում ենք սերտորեն աշխատել տուրիստական գործակալությունների հետ»,- ընդգծեց Գասպարյանը և հավելեց, որ փորձելու են բարեկարգել քաղաքի պուրակները և կառուցել նորերը:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ