Հասարակական

Սուրեն Պապիկյանը Վրաստանում հանդիպել է հայկական բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը Վրաստանում հանդիպել է հայկական բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստանում հանդիպում է ունեցել հայ բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ, որոնք Վերին Լարսում ձնաբքի հետևանքով առաջացած խցանման պատճառով արդեն մեկ շաբաթից ավել է կանգ են առել Թբիլիսիի մերձակայքում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՆախարարՍուրեն Պապիկյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը վարորդների հետ զրույցի ընթացքում լսել են նրանց մտահոգությունները, քննարկել աջակցության և իրավիճակը մեղմելու տարբերակներ:

Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ հայ բեռնափոխադրողները կապահովվեն սնունդով և առաջին անհրաժեշտության պարագաներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում