Հասարակական

Դատարանում շարունակվում է Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցի քննարկումը

1 րոպեի ընթերցում

Դատարանում շարունակվում է Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցի քննարկումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախորդ դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որի քննարկումը շարունակվում է փետրվարի 11-ի դատական նիստում:

Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը, հղում անելով ՀՀ Սահմանադրությանը, ընդգծել էր, որ 2008 թ. մարտին Ռոբերտ Քոչարյանը գործել է բացառապես նախագահի լիազորությունների շրջանակում։ Արամ Օրբելյանի խոսքով՝ խախտվել է և շարունակում է խախտվել Քոչարյանի անձեռնմխելիության իրավունքը և անմեղության կանխավարկածը։ Ավարտելով ելույթը՝ Օրբելյանը խնդրել էր դատարանին դադարեցնել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և կարճել սույն գործը:

Գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում