Հասարակական

Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն 

1 րոպեի ընթերցում

Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն 

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խմբի տարածած հաղորդագրությունից։

«Առողջական խնդիրը արձանագրված էր դեռևս հունվարի 22-ին և իրավիճակի փոփոխություն, ըստ էության, տեղի չի ունեցել։ Մեր կողմից այս խնդրի մասով բազմաթիվ բողոք-պահանջներից հետո՝ ընդհուպ նշելով, որ նույնիսկ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք ենք տեսնում, նաև երբ այս խնդրի մասին բարձրաձայնեցին լրատվամիջոցները, երբ դիմեցինք մարդու իրավունքների պաշտպանին, այս ամենից հետո Խաչատրյանին նոր տեղափոխեցին բժշկական կենտրոն, չնայած, որ բժշկական առումով ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել», - ասել է փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը։

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ և կալանավորված է շուրջ 6 ամիս: Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում