Արցախ

Արցախի պետական նախարարը բնակարանային խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

1 րոպեի ընթերցում

Արցախի պետական նախարարը բնակարանային խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 6-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քաղաքաշինության և աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարների, Ստեփանակերտի քաղաքապետի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են ընթացիկ տարում կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրի շրջանակում բնակարանաշինությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել բազմազավակ, զոհված ազատամարտիկների, այլ սոցիալական խմբերին պատկանող ընտանիքների բնակարանների վերանորոգման, կառուցման կամ գնման և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարանային ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Խորհրդակցության ընթացքում պետական նախարարն անդրադարձել է նաև մայրաքաղաքում և շրջաններում քաղաքաշինական, սոցիալական ուղղվածությամբ ընթացիկ աշխատանքներին: Այդ համատեքստում Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է վարչակազմերի և պետական գերատեսչությունների միջև սերտ համագործակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում