Մշակույթ

Լայզա Մինելին հրաժարվել Է դիտել իր մոր մասին պատմող «Ջուդի» ֆիլմը. Variety

2 րոպեի ընթերցում

Լայզա Մինելին հրաժարվել Է դիտել իր մոր մասին պատմող «Ջուդի» ֆիլմը. Variety

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լայզա Մինելին հայտարարել Է, որ իր համար հետաքրքիր չԷ դիտել, թե Ռենե Զելվեգերը ինչպես Է իր մոր՝ Ջուդի Հառլենդի դերը խաղում կենսագրական ֆիլմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety-ն:

Ո՛չ Լայզան ինքը, ո՛չ նրա քույրը՝ Լոռնա Լաֆթը, չեն պլանավորում դիտել ֆիլմը, որը պատմում Է լեգենդար երգչուհու կյանքի վերջին ամիսների մասին:

«Հուսով եմ, որ Ռենե Զելվեգերը գոնե բավականություն Է ստացել նկարահանումներից»,-պատասխանել Է Մինելին հրատարակությանը տված հարցազրույցում, երբ նրան խնդրել են մեկնաբանել ժապավենը: Ֆիլմի ռեժիսոր Ռուփերտ Հուլդը պատմել Է, որ հասկանում Է քույրերի դիրքորոշումը. «Ես վստահ չեմ, որ կցանկանայի ֆիլմ դիտել մորս մասին:

Ոչ թե այն բանի համար, որ ես նրան չեմ սիրում կամ սկզբունքորեն կինո չեմ սիրում, այլ որովհետեւ դրանք շատ անձնական հարաբերություններ են: Ես հուսով եմ, որ, եթե նրանք, այնուամենայնիվ, ֆիլմը դիտեն, ապա նրանք կզգան… ինչ հարգանքով ու ինչ սիրով ենք մենք նրան վերաբերվում»: Անցյալ տարվա սեպտեմբերին Թելլուրայդում (Կոլորադո) անցկացված կինոփառատոնում կինոնկարի պրեմիերայից հետո ե՛ւ Հուլդը, ե՛ւ Զելվեգերը պնդում են, որ ֆիլմը «գովաբանում Է» Հառլենդին, չնայած այն բանին, որ դրանում ցուցադրված են նրա կյանքի ողբերգական Էպիզոդները՝ ալկոհոլի նկատմամբ հակումը, նախկին ամուսնու՝ Սիդ Լաֆթի հետ վեճերը երեխաների խնամակալության առնչությամբ:

Ջուդիի դերի համար Ռենե Զելվեգերը «Օսկար» մրցանակի Է անվանակարգվել «լավագույն դերասանուհի» կատեգորիայում: Մրցանակաբաշխությունը կանցկացվի լույս փետրվարի 10-ի գիշերը Լոս Անջելեսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում