Հասարակական

Վերաքննիչ դատարանը բավարարեց Մարտի 1-ի մայր գործի ամբողջական նյութերի տրամադրման դեմ բողոքը

1 րոպեի ընթերցում

Վերաքննիչ դատարանը բավարարեց Մարտի 1-ի մայր գործի ամբողջական նյութերի տրամադրման դեմ բողոքը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց դատախազության կողմից բերված` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին Մարտի 1-ի մայր գործի ամբողջական նյութերի տրամադրման դեմ բողոքը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը և մերժեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը: Որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան:

Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը։ Սակայն քննիչը մերժել է: Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան, և 2019 թ․ նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր բողոքը՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը։ Դատախազությունը բողոքարկել է դատարանի նշված որոշումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում