Հայաստանում տեղի կունենա «Մեծ գործարար կամուրջ» գլոբալ համաժողովը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը հանդիպում է ունեցել Կառավարման խորհրդատվական ինստիտուտների միջազգային խորհրդի (ICMCI – International Council of Management Consulting Institutes) հայաստանյան անդամ կառույցի՝ Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի (IMC Armenia) տնօրեն Սիլվա Մեսրոպյանի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման նպատակն էր քննարկել ընթացիկ տարվա մայիսին Հայաստանում կայանալիք՝ «Մեծ գործարար կամուրջ» խորագիրը կրող գլոբալ համաժողովի կազմակերպչական աշխատանքների և համատեղ իրականացվող գործողությունների ընթացքը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որպես միջոցառման պաշտոնական գործընկեր, մեծապես կարևորորում է խորհրդատվական ինստիտուտի զարգացումը Հայաստանում։ «Մեր առաջնահերթությունների շրջանակներում է բիզնեսի զարգացման համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծումը, ինչի կարևորագույն բաղադրիչներից է որակյալ ու արդիական խորհրդատվական ծառայությունների առկայությունը: Մենք դեռ բավական աշխատանք ունենք իրականացնելու այս ուղղությամբ՝ միջազգային փորձը, համատեղ նախագծերն ու այլ երկրներում մեր գործընկերների կողմից ներկայացվող գործիքակազմին ծանոթանալը թերևս շուկան զարգացնելու լավագույն միջոցներից են», - նշել է նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը:

Համաժողովի անցկացումը Հայաստանում նպատակ ունի խթանելու հայաստանյան խորհրդատվական ծառայությունների շուկան՝ հնարավորություն ընձեռելով խորհրդատվական դաշտի և գործարար միջավայրի ներակացուցիչներին առավել մանրամասն ծանոթանալու փոխգործակցության հնարավորություններին, միջազգային փորձին ու զարգացումներին։

Համաժողովի շրջանակում տեղի կունենա Ասիական Խաղաղօվկիանոսյան հանգույցի երկրների փորձագետների հանդիպումը (Asia Pacific Hub Meeting), որը ICMCI-ի անդամ տարածաշրջանի երկրների տարեկան միջոցառումների մաս է կազմում։

ICMCI-ի անդամ երկրներն են Ավստրիան, Ավստրալիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Կորեան, Նիդերլանդները, Ռուսաստանը, ԱՄՆ, Չինաստանը, Շվեդիան, Շվեյցարիան, այլ երկրներ:

Կառավարման խորհրդատվական ինստիտուտների միջազգային խորհրդի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.cmc-global.org ։

Կառավարման Խորհրդատվության Հայաստանի Ինստիտուտի վերաբերյալ տեղեկատվությունը տե՛ս ինստիտուտի պաշտոնական կայքում՝ www.imc-armenia.org։

Հայերեն العربية English Русский

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

Հոկտեմբերի 17-ի միջոցառումների անոնս

COP17. ՀՀ շրջակա միջավայրի նախարարի ելույթը Առաջնորդների գագաթնաժողովին

Երևանում հանդիպել են Հայաստանի և Չինաստանի շրջակա միջավայրի նախարարները