Հասարակական

Փաստաբանի կարծիքով՝ Հայրապետյանին բերման ենթարկելն առնչություն չունի ՀՖՖ-ին առնչվող քրգործի հետ

1 րոպեի ընթերցում

Փաստաբանի կարծիքով՝ Հայրապետյանին բերման ենթարկելն առնչություն չունի ՀՖՖ-ին առնչվող քրգործի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանիպաշտպանը կարծում է, որ նրան բերման ենթարկելը որևէ առնչություն չունի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում չարաշահումների վերաբերյալ քրեական գործի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտնեց որոշ մանրամասներ:

«Բերման ենթարկելու գործողությունը որևէ առնչություն չունի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի քրեական գործի հետ: Ավելին ասեմ, որ Հայրապետյանն այդ գործով հարցաքննվել է որպես վկա և ցուցմունքներ է տվել այդ առերևույթ դեպքի հետ կապված»,- ասաց Մակինյանը:

Պաշտպանը նշեց, որ փորձել է խոսել Ռուբեն Հայրապետյանի հետ, և նա տեղյակ չի եղել, թե ինչու են իրեն բերման ենթարկել. ոստիկանները չեն պատճառաբանել:

«Կփորձեմ նորից ներս մտնել ոստիկանության շենք և ավարտից հետո հանրությանը տեղյակ կպահենք»,- եզրափակեց պաշտպանը:

Մակինյանը տեղեկացրել էր, որ փետրվարի 4-ին Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողները բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին:

«Արմենպրես»-ը փորձում է ոստիկանությունից ավելի մանրամասն տեղեկություն ստանալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում