Հասարակական

Պաշտպանը Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Պաշտպանը Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու  միջնորդություն է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել` իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պաշտպանը նշեց, որ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի հանցակազմի բացակայության հիմքով:

Ավելի վաղ, Քոչարյանի և Գևորգյանի պաշտպանների նկատմամբ կիրառվեց դատական սանկցիա, քանի որ առկա չէին հունվարի 21-ի դատական նիստին չներկայանալու հիմքեր:

Արմեն Գևորգյանը 2008 թվականին զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գևորգյանըմեղադրվում էերեք հոդվածներով` սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում