Հասարակական

ՍԴ փոխնախագահը Ստրասբուրգում մասնակցել է նոր դատական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումներին

1 րոպեի ընթերցում

ՍԴ փոխնախագահը Ստրասբուրգում մասնակցել է նոր դատական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Լինոս Ալեքսանդր Սիցիլիանոսի հրավերով Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը հունվարի 31-ին Ստրասբուրգում մասնակցել է նոր դատական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումներին, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 70-ամյակին նվիրված սեմինար-քննարկմանըև ՄԻԵԴ-ի հանդիսավոր նիստին: Միջոցառումներին մասնակցել են ԵՄ և ԵԽ անդամտարբեր երկրների բարձր դատարանների, պետական, տեղական իշխանությունների և միջազգային տարբեր ատյանների ներկայացուցիչներ, ինչպես նաև իրավաբան-գիտնականներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սահմանադրական դատարանից, հանդիսավոր արարողության ժամանակ ներկաներին ողջույնի խոսքով դիմել են ՄԻԵԴ-ինախագահ Լինոս Ալեքսանդր Սիցիլիանոսը և Իռլանդիայի Հանրապետությանգերագույն դատարանի նախագահ Ֆրանկ Կլարկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում