Հասարակական

Խարդախության համար հետախուզվող 17-ամյա աղջիկը բերման է ենթարկվել

1 րոպեի ընթերցում

Խարդախության համար հետախուզվող 17-ամյա աղջիկը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 1-ին ժամը 01.00-ին Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 17-ամյա Նաիրա Մ.-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, 17-ամյա աղջիկը հունվարի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում