Հասարակական

Դատարանը թույլ է տվել դատական սխալ. Քոչարյանի գործով մեղադրող դատախազը բողոք է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Դատարանը թույլ է տվել դատական սխալ. Քոչարյանի գործով մեղադրող դատախազը բողոք է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանում մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը ներկայացրեց բողոք` Մարտի 1-ի գործով բոլոր նյութերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու որոշման դեմ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մեղադրող դատախազը նշեց, որ դատարանը թույլ է տվել դատական սխալ:

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը օրինական պատճառաբանված և հիմնավորված չէ: Դատարանը թույլ է տվել դատական սխալ, դատավարական իրավունքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, ուստի որոշումը ենթակա է ամբողջությամբ բեկանման»,- ասաց Պետրոսյանը:

Ավելի վաղ, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով ներկայացնել Մարտի 1-ի գործով բոլոր նյութերը, այլ ոչ թե՝ առանձնացված մասի նյութերը, ինչը քննիչը մերժել էր: Քննիչի որոշման դեմ փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան, և Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր այն:

Դատախազությունը բողոքարկել է դատարանի նշված որոշումը, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում