Հասարակական

Դատարանը մերժեց Քոչարյանի գործով դատավորին ուղղված ինքնաբացարկի միջնորդությունը

1 րոպեի ընթերցում

Դատարանը մերժեց Քոչարյանի գործով դատավորին ուղղված ինքնաբացարկի միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանը փետրվարի 3-ին մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացրած ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քոչարյանի պաշտպաններ ՀովհաննեսԽուդոյանն ուԱրամՎարդևանյանը միջնորդություն էին ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, որպեսզի վերջինս ինքնաբացարկ հայտնի:

Վերաքննիչ քրեական դատարանը քննում է Մարտի 1-ի գործով բոլոր նյութերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը:

Ներկայացնելով մի շարք հիմքեր՝ պաշտպաններն ընդգծել էին, որ դատավոր Դանիելյանը չի կարող սույն գործով անաչառ որոշում կայացնել։ Նրանք հիշատակել էին, մասնավորապես, այն դատական նիստը, որի ժամանակ Արմեն Դանիելյանը թույլ չի տվել ելույթ ունենալ Ռոբերտ Քոչարյանին ու նրա փաստաբանական թիմի անդամներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում