Միլեն Կարանյան. ձայնային ամենամեծ դիապազոն ունեցող երեխան

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ծնված մոսկվայաբնակ 12-ամյա Միլեն Կարանյանը շարունակում է իր ձայնով ու երգացանկով զարմացնել ռուսական շոուբիզնեսի ներկայացուցիչներին և ունկնդրներին:

Տարբեր ժանրերում երգող Միլեն Կարանյանն առաջիկայում պատրաստվում է մասնակցել «Բիտվա տալանտով» («Տաղանդների ճակատամարտը») հաղորդաշարին, համերգներով հանդես գալ Մոսկվայում ևՀայաստանում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Միլենը ծնվել ու մեծացել է Գյումրիում, 9 տարեկանից ապրում է Մոսկվայում: Մայրը՝ Հասմիկը, երաժիշտ է, հայրը՝ Արմենը, քանդակագործ և դիզայներ է:

«Առաջին անգամ երգել է 6 տարեկանում: Երաժշտական դպրոց չի հաճախել, ամեն ինչ սովորել և սովորում է ինքնուրույն: Տիրապետում է երաժշտական գրագիտության գրեթե բոլոր կանոններին»,- «Արմենպրես»-ին ասաց Միլենի մայրը՝ Հասմիկ Կարանյանը։ 2019-ի դեկտեմբերի 11-ին, միջազգային ժյուրիի և փորձագետների գնահատմամբ, Միլենը դարձավ Ռուսաստանի և աշխարհի ռեկորդակիր՝ որպես ձայնային ամենամեծ դիապազոն ունեցող երեխա՝ գերազանցելով մինչ այդ եղած ռեկորդը և գրանցվելով ռուսական ռեկորդագրքում: Տարբեր լեզուներով ու ժանրերով ավելի քան 50 համաշխարհային հիթերի շարքում Միլենը ներկայացնում է նաև հայերեն երգեր:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը