Հասարակական

Ռազմիկ Աբրահամյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 1-ին

1 րոպեի ընթերցում

Ռազմիկ Աբրահամյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 1-ին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ հեռացել է խորհրդակցական սենյակ քննարկելու երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի ազատ արձակելու դեմ դատախազության բողոքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 1-ին՝ ժամը 12:00-ին:

Ռազմիկ Աբրահամյանըմեղադրվում էՔրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 -րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում