Աջափնյակում նոր հանք չի շահագործվելու. Հայկ Մարությանը մերժել է հայտը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մերժել է Աջափնյակ վարչական շրջանում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մարությանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Հիմնվելով հանրային լսումների արդյունքների և քաղաքապետարանի բնապահպանության վարչության եզրակացության վրա՝ որոշել եմ մերժել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը։ Երևանը պետք է կրկին կանաչ ու էկոլոգիապես անվտանգ միջավայր դառնա»,- գրել է Երևանի քաղաքապետը։

«Սենթրալ Իսթեյթ» ՍՊԸ հունվարի 20-ին նախնական գնահատման հայտ էր ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ Աջափնյակ վարչական շրջանում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման համար:

Հաշվի առնելով հանրային քննարկմանը մասնակցած բնակիչների, բնապահպանների, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների կողմից բարձրացված բնապահպանական հարցադրումները և հանքի շահագործման վերաբերյալ նրանց բացասական դիրքորոշումը՝ աշխատակազմի բնապահպանության վարչությունը նախատեսվող գործունեության իրականացման համար չի տվել նախնական համաձայնություն:

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն