Կանադա, Ռուսաստան, Լեհաստան.  Տիկնիկային թատրոնը 2020-ին հյուրախաղերով հանդես կգա տարբեր երկրներում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի թատերախումբը 2020 թվականին հյուրախաղերով ելույթներ կունենա տարբեր երկրներում՝ ներկայացնելով մանուկների և մեծահասակների համար նախատեսված բեմադրություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը:

«Ապրիլին Կրակովում խաղալու ենք Զառա Անտոնյանի «Թևավորը» հրաշալի ներկայացումը, Կանադայում հանդես ենք գալու «Մատնաչափիկը» մանկական ներկայացմամբ, Մոսկվայում ցուցադրելու ենք «Քրիստոֆեր»-ը, Ռուսաստանում ներկայացնելու ենք նաև «Ամպից պոկված հեքիաթը»: Ամենակարևորն այն է, որ այս բոլոր գործերում հիմնականում երիտասարդ դերասաններ են զբաղված»,-ասաց Բաբայանը:

Անդրադառնալով առաջնախաղերին` թատրոնի գեղարվեստական ղեկավարն ասաց, որ փետրվարի 11-ին բեմ կբարձրանա Օրհան Փամուկի «Իմ անունը կարմիր է» վեպի հիման վրա բեմադրված դրամատիկ ներկայացումը, որի ռեժիսորը թատրոնի դերասանուհի և ռեժիսոր Տաթևիկ Մելքոնյանն է:

«Հետաքրքիր է լեհ դրամատուրգ Զագրադնիկի ստեղծագործության հիման վրա բեմադրված «Սոլո ժամացույցի համար» ներկայացումը, որը խաղալու ենք Տիկնիկային թատրոնում, Մայր թատրոնում և Համազգային թատրոնում: Բեմադրության մեջ զբաղված են դերասաններ տարբեր թատրոններից: Երիտասարդների և մեծահասակների մասնակցությամբ յուրահատուկ ներկայացում է լինելու, և մենք ցանկանում ենք հնարավորություն տալ մեր երիտասարդներին հանդես գալ փայլուն դերասանների հետ: Հույս ունեմ, որ այն հետագայում կխաղանք Վանաձորում, Գյումրիում»,-տեղեկացրեց Բաբայանը:

Նրա խոսքով` բեմադրելու են «Կարմիր գլխարկը», «Երեք քույրերը», հավանաբար, նաև «Մարդուկ-Ջարդուկը»: «Բանակցում ենք հրաշալի նկարիչ Դարոն Մուրադյանի հետ: Նա արտակարգ թատերական երևակայություն ունի: Կարծում եմ` բեմադրելու ենք «Վիննի Փուհ արջուկը» ներկայացման երկրորդ մասը: Երիտասարդ դերասան և ռեժիսոր Րաֆֆի Մելքոնյանը մոնոներկայացմամբ է հանդես գալու` մատուցելով «Կոկորդիլոս» ինտերակտիվ ներկայացումը»,-եզրափակեց Ռուբեն Բաբայանը:

Հայերեն Русский

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները