Տարածաշրջանային

Հույն պատգամավորը Եվրախորհրդարանում պատռել է Թուրքիայի դրոշը

1 րոպեի ընթերցում

Հույն պատգամավորը Եվրախորհրդարանում պատռել է Թուրքիայի դրոշը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակհույն պատգամավոր Իոանիս Լագոսը ի նշան բողոքիպատռել է թղթից պատրաստված Թուրքիայի դրոշը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Հույն պատգամավորը նիստին անդրադարձել է հունական կղզիներում ապաստանած փախստականների իրավիճակին և ասել, որ Թուրքիան կարողանում է անել այն, ինչ ցանկանում է:

«Չլսեցինք, որ ինչ-որ մեկն այստեղ խոսի հույն քաղաքացիների իրավիճակի մասին: Բոլորը խոսում են փախստականների թեմայի մասին: Այդ դեպքում ինչպե՞ս է լինելու հույն քաղաքացիների իրավունքների հարցը»,-ասել է պատգամավորը:

Լագոսը նշել է, որ Հունաստանի քաղաքացիների 70%-ը դեմ է ապօրինի գաղթին և հավելել, որ իր երկրի ժողովուրդը ներգաղթյալների կողմից հարձակումների է ենթարկվում:

«Մի կողմից էլ Թուրքիան է, որը կարողանում է անել այն, ինչ ցանկանում է: Անդադար ներգաղթյալներ են գալիս մեր երկիր: Ահա, Թուրքիայի դրոշն է, ի՞նչ են անում սա. պատռում և մի կողմ են նետում: Պետք է արդեն վերջ դնել ներգաղթյալների հոսքին»,- նշել է Լագոսը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում