Պատասխանատուները Արմավիրի մարզում ներկայացրել են գյուղոլորտի պետական օժանդակության ծրագրերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղոլորտի պատասխանատուները հունվարի 30-ին Արմավիր քաղաքում կազմակերպել են հանդիպում համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը, մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը, Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ոլորտի այլ պատասխանատուներ:

«ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը բոլոր մարզերում մեկնարկել է քարոզչական արշավ, որի նպատակն է համայնքապետերի միջոցով տնտեսվարողներին իրազեկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ, որպեսզի նրանք էլ իրենց հերթին հասանելի դարձնեն այդ տեղեկատվությունը իրենց համայնքների ֆերմերներին», - իր խոսքում նշել է Իռա Փանոսյանը:

Անդրադառնալով 2019 թվականին հանրապետությունում մեկնարկած նոր ծրագրերին և որոշ ծրագրերում կատարված փոփոխություններին ու լրամշակումներին` Իռա Փանոսյանն ընդգծել է, որ ծրագրերը մշակելիս հաշվի են առնվում ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030թթ. ռազմավարության առաջնահերթությունները, որոնց հիմնական թիրախը փոքր և միջին գյուղացիական տնտեսություններն են:

Հանդիպման ընթացքում Նարեկ Հովակիմյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիրը, որի շրջանակում «կարկուտ ու հրդեհ» և «գարնանային ցրտահարություն» ռիսկերից ապահովագրվում են ծիրանի և խաղողի այգիները: Նա ընդգծել է, որ 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագիր կնքելու վերջնաժամկետներն են․ «գարնանային ցրտահարություն» ռիսկի համար՝ փետրվարի 15-ը և «կարկուտ ու հրդեհ» ռիսկի համար՝ մարտի 25-ը:

Տեղեկացնելով, որ առաջիկայում նախատեսվում է ապահովագրել նաև դեղձը, խնձորը և հացահատիկային մշակաբույսերը` Նարեկ Հովակիմյանը հավելել է, որ գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը շուտով հասանելի կլինի հանրապետության բոլոր մարզերում:

Հանդիպման ընթացքում էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները պատասխանել են ֆերմերների ու համայնքների ղեկավարների հարցերին, տրամադրել խորհրդատվություն ծրագրերին մասնակցելու պայմանների և ընթացակարգի վերաբերյալ:

Առաջիկայում նախատեսվում է նմանատիպ միջոցառումներ կազմակերպել հանրապետության բոլոր մարզերում:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում