Կառավարությունը 2020-ին նախատեսել է ռեկորդային կապիտալ ծախսեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 2020 թվականի պետական բյուջեով նախատեսել է ռեկորդային կապիտալ ծախսեր: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց մենք ունենք կապիտալ ծախսերի խրոնիկ չկատարման պրակտիկա: Հիմա դրել ենք մեխանիզմ և գիտենք, որ այդ կապիտալ ծախսերը հարյուր տոկոսով չենք կատարելու: Մենք հույս ունենք, որ կատարման ցուցանիշն այս տարի ավելի բարձր կլինի։ Բայց վերջին 10-15 տարիների փորձը ցույց է տալիս, որ դեռ հեռու ենք հարյուր տոկոս կատարողականից: Դրա համար եռամսյակը մեկ մենք վերլուծելու ենք, թե կապիտալ ծախսերն ինչպես են արված: Ենթադրենք նախատեսում ենք, որ 12 ամսվա ընթացում տվյալ կապիտալ շինարարության համար պետք է 12 մլրդ դրամ ծախսվի, երբ առաջին եռամսյակի կտրվածքով տեսնում ենք, որ 500 մլն դրամ է ծախսվել, կարողանում ենք տեմպը հաշվարկել: Այսինքն՝ առաջին եռամսյակում մոտ 2,5 մլրդ դրամի ծախս չի արվել: Մենք այդ ծախսերը վերաբաշխում ենք բյուջեի հավելվածում մեր նշած առաջնահերթ ծրագրերի վրա: Նպատակն այն է, որ մեր գումարը ծախսենք առավել արդյունավետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ինքն այդ խնդիրը դնում է, որ մայիսի 1-ի դրությամբ իմանան, թե ինչ են ծախսել առաջին եռամսյակում, ինչը չեն ծախսել: «Եվ եթե պարզվի, որ հարյուր տոկոսով ծախսել ենք, շատ ավելի լավ: Ոչ մի ծրագիր կիսատ չի մնալու, ոչ մի պարտավորություն անկատար չի լինելու, ուրախ եմ, որ բյուջետային կարգավորման նոր որակի ենք հասել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ