Քաղաքականություն

102-րդ ռազմաբազայի և ՀՀ զորքերի զինումը ՀԱՊԿ-ի անվտանգության ամրապնդման կարևոր ուղղություն է

2 րոպեի ընթերցում

102-րդ ռազմաբազայի և ՀՀ զորքերի զինումը ՀԱՊԿ-ի անվտանգության ամրապնդման կարևոր ուղղություն է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի և Հայաստանի զինված ուժերի զինումը Հայաստանի ու ընդհանուր ՀԱՊԿ-ի անվտանգության ամրապնդման կարևոր ուղղություններից է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 30-ին ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ անդրադառնալով հարցին, թե ՀԱՊԿ-ն ինչ անհրաժեշտ միջոցներ է պատրաստվում ձեռնարկել տարածաշրջանում, հաշվի առնելով ամերիկա-իրանական հարաբերությունների լարվածությունը:

«Հայաստանում տեղակայված ռուսաստանյան102-րդռազմաբազայի ամրապնդումը և Հայաստանի զորքի զինումը պատահական չեն արվում»,- նկատեց Սիդորովը:

Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի խոսքով` Կազմակերպության կառավարման կանոնադրություններում և պետությունների ղեկավարների կողմից ընդունված ռազմավարության մեջ նշված է, որ, այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ի ներուժի բարձրացման հիմնական աղբյուրը ազգային զորախմբերի, ազգային կազմավորումների ուժեղացումն է:

«Ուժեղացման ևս մեկ գործոն է Կազմակերպության զորքերի պատրաստումը հենց կովկասյան տարածաշրջանում: Այս տարի մենք նախատեսել ենք մի շարք գործառնական միջոցառումներ, որոնք տեղի են ունենալու տարածաշրջանում»,- եզրափակեց Սիդորովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում