Մշակույթ

Տիգրան Մանսուրյանի և մի խումբ այլ գործիչների երաշխավորությամբ երաժիշտն ազատվեց զինծառայությունից 

2 րոպեի ընթերցում

Տիգրան Մանսուրյանի և մի խումբ այլ գործիչների երաշխավորությամբ երաժիշտն ազատվեց զինծառայությունից 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ երաժիշտ Հայկ Տիգրանի Սուքիասյանն ազատվեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի հունվարի 30-ի նիստում:

Հայկ Սուքիասյանը սովորում է Մադրիդի Escuela Superior de Musica Reina Sofia երաժշտանոցում:

Որոշման ընդունումը պայմանավորված է Հայկ Սուքիասյանի մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով:

Հայկ Սուքիասյանի համար երաշխավորագրեր են ներկայացրել Տիգրան Մանսուրյանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Էդուարդ Թոփչյանը, Ստեփան Ռոստոմյանը, Մեդեա Աբրահամյանը, Ալեքսանդր Չաուշյանը, Լևոն Չիլինկիրյան, Լևոն Չաուշյանը, Մարիաննա Շիրինյանը:

Հայկ Սուքիասյանի նվաճումներն են.

  • 2013 թվականի հոկտեմբեր ամսին մասնակցել է Գերմանիայում կայանալիք “DR. RICHARD BELLON” պատանի մենակատարների միջազգային մրցույթին՝ գրավելով 3-րդ պատվավոր տեղը: 2017 թվականի հուլիսին Իտալիայում կայացած “Semper Music International Competition 2017” մրցույթ-փառատոնի առաջին մրցանակակիրն է։
  • 2018 թվականի ապրիլին Իսպանիայում կայացած “XVI CMCET Concurso Música de Cámara Ecoparque Trasmiera” մրցույթում արժանացել է առաջին մրցանակի և միաժամանակ ճանաչվել որպես «Լավագույն նվագող»,
  • 2019 թվականի հունիս ամսին Իսպանիայում արժանացել է տարվա լավագույն թավջութակահարի կոչմանը և երկու անգամ պարգևատրվել անձամբ Իսպանիայի թագուհի Սոֆիայի կողմից:

2017 թվականից առ այսօր Հայկ Սուքիասյանն ունի 2 կազմավորված կամերային երաժշտության խմբեր` Trío fundación Mahou San Miguel և Cuarteto Mendelssohn BP, որոնց հետ ակտիվ համերգային գործունեություն է ծավալում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում