Հասարակական

ՄԻՊ-ն ուշադրության կենտրոնում կպահի տղա երեխայի սեռական բռնության ենթարկվելու հարցը

1 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ն ուշադրության կենտրոնում կպահի տղա երեխայի սեռական բռնության ենթարկվելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 10-ամյա տղա երեխայի սեռական բռնության ենթարկվելու հարցը գտնվելու է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Հունվարի 29-ին Մարդու իրավունքների պաշտպանը իր նախաձեռնությամբ ընդունել է գործում ներգրավված փաստաբանին, երեխային և նրա մորը:

«Մարդու իրավունքների պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել ինչպես երեխայի, այնպես էլ վերջինիս մայրիկի հետ: Հարցը գտնվելու է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։ Գրություններ են հասցեագրվելու Ոստիկանություն, Քննչական կոմիտե և իրավասու այլ մարմիններ»,- գրել է Թաթոյանը:

Ըստ լրատվամիջոցներում տարածած տեղեկության` Երևանի բնակչուհի Աիդա Ա.-ն պնդել է, որ իր 10-ամյա որդին պարբերաբար ենթարկվել է սեռական բռնության:

Մայրը վստահ է, որ որդու բռնաբարությունը կազմակերպել են երեխայի տատիկը՝ իր մայրը, և երեխայի հայրը: 2016-ին հարուցված քրեական գործը կարճվել է: 2019-ին բռնությունը կրկնվել է: Այս անգամ հարուցված քրեական գործը դեռ նախաքննության փուլում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում