Քաղաքականություն

Սեյրան Օհանյանն ԱԺ-ում հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ

1 րոպեի ընթերցում

Սեյրան Օհանյանն ԱԺ-ում հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպում է խնդրել: Ինչպես հունվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Օհանյանը, հանդիպման համար դիմել է քաղաքավարությունից ելնելով:

«Քանի որ ես երկար տարիներ այցելել եմ Ազգային ժողով, և չի եղել մի այցելություն, երբ ես ԱԺ նախագահի մոտ չլինեմ, որպես քաղաքավարության նորմ, խնդրեցի և հանդիպում ունեցա նաև ԱԺ նախագահի հետ: Որևէ քաղաքական հարց չենք քննարկել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Օհանյանը:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Ազգային ժողով էր հրավիրվել Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում