Դավիթ Տոնոյանը բանակի օրը շնորհավորեց 100 տարի առաջ հնչած խոսքերով

3 րոպեի ընթերցում

ՎԱՐԴԵՆԻՍ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում Հայոց բանակի 28-րդ տարեդարձի առթիվ նվիրված միջոցառման սկզբում ներկաներին ողջունեց այն խոսքերով, որոնցով 100 տարի առաջ սկսվել է Հայաստանի առաջին Հանրապետության բանակի կազմավորմանը նվիրված տոնական միջոցառումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` միջոցառմանը ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսին, Ազգային ժողովի պատգամավորներին, կառավարության անդամներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին ու զինվորականներին նախարարը դիմեց մեկ դար առաջ հնչած՝ «Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, Վեհափառ Տեր, սիրելի զինակից ընկերներ, հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, շնորհավորում եմ բոլորիդ բանակի օրվա առիթով» խոսքերով:

«Այս բառերով, որ հիմա լսեցիք, մեր երեք հանրապետությունների պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդն իրար շնորհավորել է հարյուր տարի առաջ: Առաջին անգամ 1919թ. վերջում, ավելի ստույգ` դեկտեմբերի 19-ին, 20-ին և 21-ին հայ ժողովուրդը մեծ շուքով նշել է բանակի օրը: Ինձ համար հուզիչ էր «Հառաչ» պարբերականի 1919թ. դեկտեմբերի 25-ի 70-րդ համարում տպագրված տողերը կարդալը` «Մեր ապագա հույս մատաղ սերունդն անմասն ուզում մնալ հայրենիքի պաշտպան մեր զինվորների համար հայտարարված բանակի օրվա երեք օրյա տոնախմբությանը: Երևանի դպրոցների աշակերտությունը` ցածր դասարաններից մինչև վեր, նվիրաբերում են իրենց ծնողների կարողության չափով մրգեղեն, լուցկիներ, ծխախոտ, շորեղեն, գուլպաներ, և ուրիշ անհրաժեշտ իրեր»»,- ասաց Տոնոյանը:

Նախարարը նշեց, որ հրապարակվածը հուզիչ էր, որովհետև նախօրոք դեկտեմբերի 19-ին պլանավորված շքերթի հաջորդ օրը տեղափոխելու պատճառը եղել է այն, որ եղանակը վատթարացել է, իսկ շքերթին մասնակցող աշակերտների մեծ մասը չի ունեցել ձմեռային շորեր ու կոշիկներ:

«Ահա այդ պայմաններում են մարդիկ նվիրաբերել բանակին: Այդ պայմաններում է նշվել բանակի օրը, և այսօր մենք բանակի օրը նշում ենք պայմաններում, որոնց մասին առաջին բանակի օրվա կազմակերպիչները երևի պատկերացնել կամ երազել անգամ չէին կարող»,- ասաց Տոնոյանը:

Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը:

Հայերեն

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres