Տարածաշրջանային

4,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանում

1 րոպեի ընթերցում

4,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 4,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի Ստեփանծմինդայից (Մցխեթ-Մթիանեթիի տարածաշրջան) 36 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հաղորդվում Է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով գիշերվա ժամը 1-ին:

Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Է Հյուսիսային Օսիայի հետ Վրաստանի սահմանին 10 կիլոմետր խորության վրա:

Տուժածների ու ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չի տարածվել, հաղորդել Է Sputnik-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում