Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել (ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է)

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 6․7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Էլյազիգ քաղաքի մոտակայքում՝ հունվարի 24-ին տեղական ժամանակով 20։40-ին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ «Արմենպրեսը» փորձում է լրացուցիչ մանրամասներ ճշտել։

Այս պահի դրությամբ հայտնի է առնվազն 6 զոհի և շուրջ 270 վիրավորների մասին։

00:24:Էլյազիգի նահանգապետը հայտարարել է 3 զոհի և 225 վիրավորի մասին

00։10 «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Մալաթիայի նահանգապետ Այդըն Բարուշը հայտնել է․ «Այս պահի դրությամբ Մալաթիայում զոհվել է 3, իսկ վիրավորվել 45 մարդ»։

00:10․Զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել, առկա տեղեկատվության համաձայն, փլատակներում կարող են մարդիկ լինել, այս մասին հայտարարել է Գյուբալը համայնքի ղեկավար Օզջան Գյունդեմը «Երկրաշարժի հետևանքով ճանապարհներըվնասվել են, որոշ գյուղեր ուղղակի հնարավոր չէ հասնել։ Կա տեղեկատվություն, որ այնտեղ փլված տներում մարդիկ են մնացել»,- հայտարարել է Գյունդեմը թուրքական NTV հեռուստաընկերության եթերում։

23։55 Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայի Հալեպ քաղաքում։ Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ի թղթակիցը, զոհեր և ավերածություններ չկան։

23։20 Ստացվում են զոհերի մասին տեղեկություններ։ Թուրքական իշխանությունները այս պահին հայտնում են 4 զոհի մասին։

23:39 Անադոլու գործակալությունը հաղորդում է, որ Մալաթիա քաղաքում մի շարք շենքեր են քանդվել, Էլյազիգ քաղաքում քանդվել են մեկ տասնյակից ավելի շենքեր։ Հարակից շրջաններից նույնպես տեղեկություններ կան փլուզումների մասին։

23:32 Ցանցում հայտնվել են երկրաշարժի առաջին լուսանկարները։

Լուսանկարը՝Klaus-Peter Simon

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային. Կաբո Վերդեն դուրս եկավ խմբից

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը