Հասարակական

Գործադիրը ծրագրում է Հայաստանը դարձնել տիեզերքի ոլորտում գործունեության համար գրավիչ երկիր

2 րոպեի ընթերցում

Գործադիրը ծրագրում է Հայաստանը դարձնել տիեզերքի ոլորտում գործունեության համար գրավիչ երկիր

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Տիեզերական գործունեության մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության առաջարկած օրինագծով նախատեսվում է Հայաստանում կանոնակարգել տիեզերական գործունեության ոլորտը:

Ազգային ժողովի հունվարի 24-ի նիստում օրենքի նախագիծը ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեությունը կանոնակարգված է միայն միջազգային իրավունքի նորմերով: Տիեզերական հետազոտությունների և արդյունաբերության ոլորտի զարգացման, տնտեսապես շահավետ օգտագործման համար անհրաժեշտ է կանոնակարգել տիեզերական գործունեությունը: Տիեզերական գործունեության մասին օրենքի նախագծով կարգավորվում են ՀՀ-ում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները: Սահմանվում են տիեզերական գործունեության, տեխնիկայի, օբյեկտների, ենթակառուցվածքների և տիեզերական տարածության հասկացությունները»,- ասաց Արշակյանը:

Ըստ օրենքի նախագծի՝ դրա ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կկանոնակարգվի տիեզերական գործունեության ոլորտը եւ Հայաստանը կդառնա տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը:

Օրենքի նախագիծը հունվարի 24-ի ՀՀ Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 111 կողմ ձայնով:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում