ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին գիտության և կրթության բարեփոխումների ճանապարհին. Անդրեա Վիկտորին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը պատրաստակամություն է հայտնում աջակցել Հայաստանին բժշկական կրթության զարգացման ոլորտում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոնի Հայաստանում. Նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման – COBRAIN» ծրագրի մեկնարկային հանդիպման ժամանակ ասաց, որ գիտությունը աշխատատեղերի և կենսամակարդակի բարձրացման խնդրի լուծման գլխավոր բաղադրիչն է:

«Հայաստանում ու Եվրոպայում տնտեսական աճ գրանցելը հնարավոր կլինի միայն գիտելիքը գործնական հարթությանն ինտեգրելու դեպքում։ Այս հարցում ԵՄ-ի և Հայաստանի նպատակները համընկնում են և, մենք կշարունակենք աջակցել ՀՀ կառավարությանը գիտության և կրթության բարեփոխումների ճանապարհին»,- նշեց Վիկտորինը։

Նա շեշտեց, որ Հայաստանի՝ «Հորիզոն-2020» ծրագրին միանալը, երկրի առջև լուրջ գիտական հնարավորություններ է բացել, որոնք կարելի է իրականացնել Երևանի պետական բժշկական համալսարանի և եվրոպական բուհերի համագործակցությամբ։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ նշեց, որ իրենց բուհի համար սա շատ կարևոր և պատմական պահ է, քանի որ համալսարանն անցել է երկար ճանապարհ՝ հասնելու համար եվրոպացի գործընկերների հետ համագործակցության նման մակարդակի:

«Այդ ձեռքբերումը թույլ կտա երիտասարդ մասնագետներին և գիտնականներին շարունակել ձեռք բերել լավագույն միջազգային փորձը։ Հատկանշական է, որ «COBRAIN» ծրագրի հաղթանակը գրեթե համընկել է մեր համալսարանի 100-ամյակի հետ։ Կարելի է համարել, որ սա առաջին միջոցառումն է, որը նվիրվում է այդ նշանակալի իրադարձությանը, որին ներկա են նաև բարձրաստիճան այրեր»,- նշեց նա։

Մուրադյանի խոսքով՝ ԵՊԲՀ-ում հիմնադրվելու է ուղեղի հետազոտման կենտրոն, որտեղ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բոլոր փոփոխությունները կիրականացվեն շատ խորը և միջազգային հաշվառելիության ձևաչափով: Կենտրոնը կստեղծվի 1 տարում և ծրագիրը տևելու 3 տարի:

Ուղեղի հետազոտման կենտրոնի ստեղծման համար ծախսվելու է մոտ 1 մլն ԱՄՆ դոլար:

2019 թվականին Հայաստանն առաջին անգամ ճանաչվել է HORIZON 2020 Twinning ծրագրի հաղթող՝ ներկայացված լինելով Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանով։

Հայերեն العربية

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը