Հասարակական

Գործադիրն առաջարկում է խստացնել զորավարժություններից խուսափելու համար պատասխանատվության միջոցները

1 րոպեի ընթերցում

Գործադիրն առաջարկում է խստացնել զորավարժություններից խուսափելու համար պատասխանատվության միջոցները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ փաթեթով նախատեսվում է հստակեցնել վարժական հավաքներից և զինվորական վարժանքներից ու զորավարժություններից խուսափելու համար պատասխանատվության միջոցները:

«Մի շարք դրույթներ համապատասխանեցվում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում օգտագործվող հասկացություններին, վերացվում են օրենսգրքերի միջեւ առկա անհամապատասխանությունը»,- ասաց Բալայանը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը: Ըստ նրա՝ նախաձեռնության հիմնական նպատակն է վերացնել իրավական ակտերի միջեւ գոյություն ունեցող հակասությունը:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 116 կողմ ձայնով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում